211652_close_icon
views-count1848 դիտում article-date 22:05 29-06-2014

ԱԱ-2014.Հոլանդիան հերոսական պայքարում հաղթեց Մեքսիկային և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. տեսանյութ

Քիչ առաջ ֆորտալեզա քաղաքում տեղի ունեցավ 1/8 եզրափակիչ փուլի երրորդ հանդիպում, որի շրջանակում միմյանց հետ մրցեցին Հոլանդիայի և Մեքսիկայի հավաքականները: Դրամատիկ սցենարով ընթացած խաղն ավարտվեց հոլանդացիների կամային հաղթանակով: 48-րդ րոպեին մեքսիկացիներին հիանալի հարվածով առաջ մղեց Ջովանի Դոս Սանտոսը: Հոլանդացիները երկար ժամանակ չէին կարողանում բեկել խաղի ընթացքը: Այդուհանդերձ վան գալի սաները խաղավերջում կարողացան սխրանք գործել: 88-րդ րոպեին Ուեսլի Սնեյդերը ուժգին հարվածով հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Թվում էր, թե լրացուցիչ ժամանակը անխուսափելի է, երբ մրցավարը Ռոբենի նկատմամբ կանոնները խախտելու համար մեքսիկացիների դարպասին 11 մետրանոց նշանակեց: Նշակետին մոտեցավ փոխարինման դուրս եկած Կլաս Յան Հունտելաար և դիպուկ հարվածով հանեց հաղթողի հետ կապված բոլոր հարցերը: Հոլանդիան 1/4 եզրափակիչում է, որտեղ ուժերը կչափի Կոստա Ռիկա – Հունաստան զույգի հաղթողի հետ: [b]Հոլանդիա – Մեքսիկա`2:1[/b] Գոլեր` Սնեյդեր 88’, Հունտելաար 94’ (11մ) – Դոս Սանտոս 48’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր