Մեքսիկայի իշխանությունները հյատարարել են, որ դիմում-բողոք են հղելու Հռոմի Ֆրանցիսկոս պապին Մեքսիկային վիրավորելու համար, հաղորդում է BBC-ն:
Ըստ ԶԼՄ-ների տարածած լուրերի, Հռոմի պապը հայտարարել է, թե վախենում է, որ իր հայրենի Արգենտինան «կմեքսիկանացվի»:
Խոսքը, մասնավորապես, գնում է մի նամակի մասին, որը Պապն ուղղել է արգենտինացի մի քաղաքական գործչի, որում իր մտահոգությունն է հայտնել՝ կապված Արգենտինայում օրեցօր աճող թմրանյութերի շրջանառության ծավալի հետ: