2354 դիտում
22:57 28-06-2014
ԱԱ-2014. Բրազիլիան 11 մետրանոցներով հաղթեց Չիլիին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. տեսանյութ
2014 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլը մեկնարկեց Բրազիլիա – Չիլի հանդիպումով: Խաղասկիզբը բավականին հաջող դասավորվեց առաջնության կազմակերպիչ երկրի` Բրազիլիայի հավաքականի համար: Արդեն 18-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Դավիդ Լուիզը բացեց խաղի հաշիվը: Այդուհանդերձ Չիլիի ընտրանին բաց թողած գոլից հետո չընկճվեց և 32-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Խփած գոլից հետո չիլիացիները աստիճանաբար կարողացան հավասարեցնել խաղը: Երկրորդ խաղակեսում թիմերը փոխանակվեցին մի քանի վտանգավոր դրվագներով: Բրազիլացիներին նույնիսկ հաջողվեց գրավել Բրավոյի դարպասը, սակայն խաղի մրցավար Հովարդ Ուեբը Հալկի մոտ ձեռքով խաղ արձանագրեց մինչ դարպասին հարված կատարելը: Խաղադաշտում հիմնականում հավասար պայքար էր ընթանում: Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին Չիլին կարող էր հաղթանակ կորզել, սակայն Պինիլյայի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: Լրացուցիչ ժամանակում նույնպես հաղթողը ի հայտ չեկավ և նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին բրազիլացիների հարվածները: Արդյունքում Բրազիլիայի հավաքականը դուրս եկավ 1/4 եզրափակիչ փուլ, որտեղ կհանդիպի Ուրուգվայ – Կոլումբիա զույգի հաղթողի հետ:
[b]Բրազիլիա – Չիլի`1:1, 11մ.`3:2[/b]
Գոլեր` Դավիդ Լուիզ 18' – Սանչես 32'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1685 դիտում
22:01 23-06-2014
ԱԱ-2014. Հոլանդիան հաղթեց Չիլիին և իր խմբում առաջին տեղը զբաղեցրեց. տեսանյութ
3057 դիտում
00:08 27-07-2014
Telekom Cup 2014.«Բավարիա»-ն հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Բորուսիա»-ին. տեսանյութ
2079 դիտում
22:05 29-06-2014
ԱԱ-2014.Հոլանդիան հերոսական պայքարում հաղթեց Մեքսիկային և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. տեսանյութ
Այս բաժնից
2320 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2983 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2494 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում