Իվան Ռակիտիչ. Ափսոս, որ Իսպանիան պարտվեց
Խորվաթիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը անդրադարձել է Ռուսաստանի հետ ԱԱ-2018-ի 1/4 փուլում կայանալիք հանդիպմանը:
Քառորդ եզրափակիչում արդեն ֆավորիտներ չկան: Մեզ մեծ խաղ է սպասվում ընդդեմ մրցաշարի տանտերերի: Պետք է վայելել այն ժամանակը, որն այստեղ ենք անցկացնում:
Ափսոս, որ իսպանացիները պարտվեցին, քանի որ կինս այդ երկրից է: Բայց սա ֆուտբոլ է, այստեղ երբեք հնարավոր չէ նախօրոք գուշակել հաղթողին», ասել է Ռակիտիչը:


