Ցանկանում եմ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը. Իվան Ռակիտիչ
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոստովանել է, որ ցանկանում է հաղթել Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարում:
«Ես «Սևիլիա»-ի հետ նվաճել եմ Եվրոպայի լիգայի գավաթը: Դա հիանալի ժամանակ էր, քանի որ այդ հաղթանակը տոնում էր ամբողջ քաղաքը: Դա շատ էմոցիոնալ պահ էր: Հիմա շատ եմ ցանկանում «Բարսելոնա»-ի հետ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը»,-ասել է Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը: