Իվան Ռակիտիչ. Ռոնալդուն մեր մասին մտածելիս հանգիստ չի քնելու
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը անդրադարձել է Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում Պորտուգալիայի հետ հանդիպմանը:
«Պորտուգալիան դա միայն Ռոնալդուն չէ: Դա բարձրակարգ թիմ է, որի ֆուտբոլիստները խաղում են լավագույն ակումբներում:
Մենք չենք ցանկանում առանձնապես շատ մտածել Ռոնալդուի մասին, թող նա մի քիչ մեր մասին մտածի և այդ դեպքում հանգիստ չի քնի:
1/8 եզրափակիչում ամեն ինչ հնարավոր է, դա միայն մեկ խաղ է. յուրաքանչյուրը յուրաքանչյուրին կարող է հաղթել: Մենք մեր համար ենք պայքարելու», ասել է Ռակիտիչը: