Իվան Ռակիտիչ. Միգուցե Մեսին, Նեյմարը և Սուարեսը ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ընկերներն են
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ընդգծել է թիմի հարձակվողներ Լիոնել մեսիի, Նեյմարի և Լուիս Սուարեսի լավ հարաբերությունները:
«Չնայած տարբեր բնավորություններ ունեն, սակայն նրանք խաղադաշտում հիանալի ներդաշնակություն են ցուցաբերում: Միգուց չափազանցություն է, որ բայց Մեսին, Նեյմարն ու Սուարեսը լավ ընկերներ են: Հնարավոր է, ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ընկերները:
Պետք է Լուիս Էնրիկեի դերն էլ ընդգծել: Նա ամեն ինչ վերլուծում է, երբեք ոչինչ բաց չի թողնում: նա կարողանում է իր գաղափարներ հասցնել խաղացողներին: Նա շատ է շփվում ֆուտբոլիստների հետ», ասել է Ռակիտիչը: