slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ատոմ Ջանջուղազյանը տրամաբանական է համարում կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դժգոհությունները
211652_close_icon

Ատոմ Ջանջուղազյանը տրամաբանական է համարում կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դժգոհությունները

views-count3136 դիտում article-date 19:10 26-06-2018
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տրամաբանական է համարում կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի նկատմամբ բնակչության շրջանում տարածված դժգոհությունները: «Ցանկացած փոփոխություն, որը բերում է այսօրվա սպառելու հնարավորությունները նվազեցնելուն, դժոհություններ է առաջացնում բնակչության շրջանում և դա շատ տրամաբանական է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով՝ աշխարհում կենսաթոշակային համակարգի տարբերակները շատ բազմազան չեն՝ կամ բաշխողական համակարգն է կամ կուտակայինը, որոնք նաև իրար զուգահեռ կարող են կիրառվել: «Բաշխողական համակարգը շարունակում է գործել, քանի որ մարդիկ կան, ովքեր աշխատած չեն լինի: Այդ քաղաքացիների կենսաթոշակի չափն էլ կլինի այնքան, որքան հնավարություն կունենա այդ պահին պետությունը»,-ասաց նախարարը: Խոսելով հնարավոր ռիսկերի մասին՝ Ջանջուղազյանն ասաց, որ դրանք դիվերսիֆիկացված են: «Այդ միջոցները տեղաբաշխված են տարատեսակ ակտիվների մեջ, և կառավարիչների սնանկանալը որևէ առնչություն չունի այդ միջոցների հետ»,-ընդգծեց ֆինանսների նախարարը, հավելելով, որ պետությունն ունի պարտավորություններ և դրանց համար պետք է միջոցներ ձեռնարկի: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին, թե հնարավո՞ր է համաներում կիրառվի այն մարդկանց նկատմամբ, ովքեր երաշխավոր են կանգնել կամ ունեն վարկային վատ պատմություն, Ջանջուղազյանը պատասխանեց, որ համաներումն արդար չի լինի վարկային պատշաճ պատմություն ունեցողի նկատմամբ: «Համաներումը նաև կնպաստի, որ վարկառուն շարունակի մնալ անպարտաճանաչ»,-վստահեցրեց նախարարը՝ չբացառելով, որ համաներման ինստիտուտը կարող է գործել:

Նմանատիպ նյութեր