slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ԱԻՆ-ի, Ոստիկանության ու ԱԱԾ-ի բյուջեի կատարողականը. Tert.am
211652_close_icon

Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ԱԻՆ-ի, Ոստիկանության ու ԱԱԾ-ի բյուջեի կատարողականը. Tert.am

views-count8752 դիտում article-date 15:00 04-06-2018
Խորհրդարանում մեկնարկել է Պաշտպանության և անվտանգության հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ քննարկվում է 2017 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/06/04/janjughazyan/2702958]Tert.am[/url]-ը։ Հիմնական զեկուցողն է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ 2017 թվականի պետական բյուջեով Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվել էր 12 մլրդ դրամ, որի կատարողականը, ըստ Ջանջուղազյանի, կազմել է ավելի քան 99 տոկոս: «Հիմնական ծախսերը կատարվել են փրկարար ծառայության համար, օգտագործվել է 8,6 մլրդ դրամ կամ 99,81 տոկոսը: Սեյսմիկ ծառայության համար նախատեսված միջոցներն օգտագործվել են 100 տոկոսով, որը կազմել է 76 մլն դրամ: Բացի այդ, 394 մլն դրամ ծախսվել է նաև պահուստային ֆոնդից»,- ասաց նա: Ֆինանսների նախարարը նշեց, որ 2017թ.-ին Ոստիկանությանը բյուջեով նախատեսված է եղել տրամադրել 42,2 մլրդ դրամ, որը հետագայում ճշտվել է ու դարձել 63,6 մլրդ դրամ: Ջանջուղազյանը նկատեց, որ նման փոփոխության հիմքում եղել է օրենքներով արտաբյուջետային միջոցներով շրջանառությունների ներառումը: Նրա խոսքով՝ արդյունքում ծրագրերը կատարվել են 98,41 տոկոսով: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/06/04/janjughazyan/2702958]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր