Իրանը միջուկային գործարքի պահպանման համար ԵՄ-ից առաջարկներ է ակնկալում մինչև հունիսի վերջը
Իրանի կառավարությունը սպասում է, որպեսզի Եվրամիությունը առաջարկությունների փաթեթով հանդես գա մինչև հունիսի վերջը՝ պահպանելու համար Իրանի միջուկային գործարքի համաձայնագիրը։
Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է Press TV-ն։
Վերջինիս խոսքով՝ ԵՄ-ը խոստացել է միջոցառումների նոր փաթեթ մշակել, որը կբավարարի Թեհրանի պահանջները։
Արաղչին հավելել է, որ փաթեթը խոստացել են ներկայացնել, մասնավորապես, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։
Նշենք, որ ավելի վաղ Իրանի կառավարությունը հայտարարել էր, որ կարող է դուրս գալ գործարքից։