Իրանը և «Վեցյակը» կարող են միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագիրը ստորագրել մինչև մարտի վերջը
Իրանի և միջազգային «Վեցյակի» երկրների միջև իրանական միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ համապարփակ համաձայնագիրը կարող է ստորագրվել մարտի վերջին, հաղորդում է Tass գործակալությունը:
Հայտարարությունն արել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, հունվարի 29-ին Ստամբուլում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի փոխարտգործնախարարների հետ ունեցած 8,5 ժամ տևողությամբ բանակցություններից հետո:
«Մեր գործընկերների կողմից իրատեսության և քաղաքական կամքի դրսևորման դեպքում բանակցություններում հաջողությունը շատ մոտ կլինի և մենք մինչև մարտի վերջը կկարողանանք համաձայնագիրը ստորագրել»,-ասել է Արաղչին լրագրողների հետ ունեցած հանդիպմանը: