Իրանը ԵՄ-ից պահանջել է միջուկային գործարքի պահպանման հստակ երաշխիքներ
Իրանը Եվրամիության երկրներից պահանջում է միջուկային գործարքի պահպանման հստակ երաշխիքներ: Գործարքը ներառում է Թեհրանի միջուկային նախագծերը սահմանափակող գործությունների համապարփակ պլանը, որի դիմաց իսլամական հանրապետության դեմ բոլոր պատժամիջոցները չեղարկվել են:
Իրանի ղեկավարի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նշել է, որ գործարքը չպետք է միակողմանի բնույթ կրի. «Անհրաժեշտ են հստակ եվրոպական երաշխիքներ, որպեսզի այն միակողմանի չլինի: Ես բացարձակ վստահություն չունեմ եվրոպական պետությունների դիրքորոշման մեջ՝ առանց գործնական երաշխիքներ ստանալու», ասել է Վելայաթին:
Վերջինս ընդգծել է, որ ԵՄ անդամ-երկրների հակասական հայտարարությունները «կասկածներ են հարուցում»:
Եվրամիության որոշ անդամները հայտարարում են համաձայնագիրը պահպանելու աջակցելու մասին, մինչդեռ մյուս մասը ասում է, որ ԱՄՆ-ին հակադարձելու կարիք չկա»:
Նշենք, որ ԱՄՆ-ը հայտարարել է գործարքից դուրս գալու մասին: