Իրանը մինչև հունիսի վերջը ցածր հարստացված ուրանի ծավալները կհասցնի նվազագույնի. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ-ի իշխանությունները գտնում են, որ Իրանն իր վիճակի կլինի մինչև հունիսի 30-ը «վեցյակի» հետ պայմանավորվածության շրջանակներում իր ցածր հարստացված ուրանի ծավալները նվազագույնի հասցնել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Եթե դա չարվի, ապա խնդիր չէ: Սակայն մենք կարծում ենք, որ նրանք դա կանեն: Նախկինում Իրանի իշխանությունները նման քայլեր արել են, և մենք վստահ ենք, որ այս անգամ ևս այդպես կլինի:»,-ասել է նա՝ հավելել, որ Իրանը նշված հարցում պատասխանատվություն են ստանձնել:
Հիշեցնենք, որ իրանական միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի մշակման վերջնաժամկետը հունիսի 30-ն է: Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ այս անգամ ոչ մի պայմանով չի համաձայնվի երկարաձգել բանակցությունները: