ԱԱ-2018. Բրազիլիան և Շվեյցարիան վերջին վայրկյաններին են հաղթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանում աշխարհի առաջնության 2-րդ տուրում Բրազիլիայի մեծ դժվարությամբ հաղթեց Կոստա Ռիկային:
Բրազիլացիները ամբողջ խաղը տիրում էին նախաձեռնությանը, սակայն կոստառիկացիները բավական գրագետ էին պաշտպանվում, Նավասն էլ՝ հուսալի խաղում:
78-րդ րոպեին արտառոց իրավիճակ գրանցվեց. Նեյմարը մրցակցի տուգանային հրապարակում վայր ընկավ, մրցավարը 11 մ. հարված նշանակեց, սակայն կրկնապատկերը դիտելուց հետո որոշումը փոխեց:
Ամեն ինչ վճռվեց խաղի ավելացված ժամանակում: Նախ՝ Կոուտինյոն վերջապես գրավեց մրցակցի դարպասը, իսկ վերջին վայրկյաններին աչքի ընկավ Նեյմարը՝ 2:0:
Այս հաղթանակից հետո Բրազիլիան վաստակեց 4 միավոր: Խմբի մյուս խաղում Շվեյցարիան նույնպես վերջին վայրկյաններին կարողացավ հաղթել Սերբիային՝ 2:1:
[b]ԱԱ-2018, E խումբ
[/b]
Բրազիլիա - Կոստա Ռիկա՝ 2։0
Ֆելիպե Կոուտինյո, 90+1, Նեյմար, 90+8
Սերբիա - Շվեյցարիա՝ 1։2
Ալեքսանդր Միտրովիչ, 5 - Գրանիտ Ջակա, 52, Ջերդան Շակիրի, 90+1