ԱԱ-2018. Մարոկկոն վերջին վայրկյաններին հաղթանակ պարգևեց Իրանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԱ-2018-ի խմբային փուլում՝ B խմբում դրամատիկ ավարտ ունեցավ Մարոկոյի և Իրանի հավաքականների միջև հանդիպումը:
Ինչպես և [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/15/1098516/]կանխատեսել էինք[/url], հանդիպումը անցավ հավասար պայքարում, երկու թիմերն էլ ավելի շատ մտածում էին պաշտպանության մասին, գոլային պահերը այնքան էլ շատ չէին:
Թվում էր, թե հանդիպումն այդպես էլ կավարտվի՝ առանց գոլերի, սակայն ավելացված ժամանակի 5-րդ րոպեին մարոկացի Ազիզ Բուհադուզը, որը ընդամենը 15 րոպե առաջ էր խաղադաշտ մտել, գլխի հարվածով գրավեց սեփական դարպասը և հաղթանակ պարգևեց Իրանին՝ 0:1:
Խմբի մյուս՝ գլխավոր և կենտրոնական խաղում կհանդիպեն Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին
[b]ԱԱ-2018, B խումբ
[/b]
Մարոկկո - Իրան՝ 0։1
Ազիզ Բուհադուզ, 90+5