211652_close_icon
views-count10657 դիտում article-date 00:51 12-10-2016

ԱԱ-2018. Օզբիլիզի վրիպումները ճակատագրական եղան. Հայաստանի հավաքականը պարտվեց վերջին վայրկյաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Վարշավայում Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Լեհաստանից: Ի տարբերություն Ռումինիայի հավաքականի հետ հանդիպման, մեր տղաները լեհերի հետ լավ հանդիպում անցկացրեցին: Լեհերը խաղի բացահայտ ֆավորիտ էին համարվում, իսկ երբ 1-ին խաղակեսի 30-րդ րոպեին Գաել Անդոնյանը հեռացվեց խաղադաշտից, բոլորը սպասում էին Լեհաստանի ջախջախիչ հաղթանակին: Սակայն մեր հավաքականը բավական գրագետ էր պաշտպանվում: 48-րդ րոպեին լեհերը ի վերջո հաշիվը բացեցին, սակայն 2 րոպե անց Պիզելին պատասխան գոլը խփեց: Դրանից հետո լեհերը անընդհատ գրոհում էին, մեր ֆուտոլիստները` սուր հակագրոհեր կազմակերպում: Իսկ խաղավերջում վճռվեց խաղի ելքը: Արազ Օզբիլիզը երկու անգամ մեն-մենակ մնաց Ֆաբյանսկու առջև, սակայն չկարողացավ դրանցից գոնե մեկը գոլի վերածել: Իսկ խաղի ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին Լևանդովսկին խփեց հաղթական գոլը` 2:1: Չափազանց ցավալի պարտություն, սակայն բոլոր դեպքերում, նման պարտության համար կարելի է չամաչել: Այսօր մեր տղաները հերոսաբար 70 րոպե, 10 հոգով կարողացան արժանապատիվ ֆուտբոլ ցուցադրել: Երևում էր, որ Ռումինիայից կրած պարտությանը հետևած սուր քննադատությունները խոցել էին մեր հավաքականի տղաների ինքնասիրությունը, և լեհերի հետ նրանք բոլորովին այլ տրամադրվածությամբ էին խաղում: Այս խաղից հետո լեհերը 7 միավորով խմբի առաջատարն են: Հայաստանի հավաքականը առայժմ միավորներ չի վաստակել: ԱԱ-2018, ընտրական մրցաշար, E խումբ, 3-րդ տուր [b]Լեհաստան - Հայաստան՝ 2:1 [/b]Հրայ Մկոյան, 48, ինքնագոլ, Ռոբերտ Լևանդովսկի 90+5 – Մարկոս Պիզելի, 50
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր