211652_close_icon

ԱԱ-2018. Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count9848 դիտում article-date 00:29 18-06-2018
2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլում հերթական անակնկալը գրանցվեց: Մրցաշարի չեմպիոնի գլխավոր ֆավորիտ համարվող Բրազիլիայի հավաքականը չկարողացավ հաղթել Շվեյցարիային՝ 1:1: Բրազիլացիները 20-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան. ֆանտաստիկ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն: Սակայն շվեյցարացիները դրանից չընկրկեցին և բավական համարձակ գրոհներ էին ձեռնարկում: 50-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ցուբերը հավասարեցրեց հաշիվը: Մինչև խաղավերջ բրազիլացիները ամեն ինչ արեցին՝ հաղթելու համար, սակայն դա արդյունք չտվեց՝ 1:1: [b]ԱԱ-2018, խմբային փուլ [/b] Բրազիլիա-Շվեյցարիա՝ 1:1 Կոուտինյո, 20 – Ցուբեր, 50
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր