ԱԱ-2018. Ֆրանսիան դուրս եկավ 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբում Ֆրանսիայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթեց Պերուին՝ 1:0:
Միակ գոլը 34-րդ րոպեին խփեց ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն: Նշենք, որ Մպաբեն դարձավ Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը, որը աչքի է ընկնում աշխարհի առաջնությունում՝ 19 տարեկան:
Այս հաղթանակից հետո Ֆրանսիայի հավաքականը նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր, քանի որ երրորդ տեղում ընթացող Ավստրալիան 2 խաղից հետո ունի 1 միավոր: Երկրորդ տեղում Դանիան է՝ 4 միավոր:
ԱԱ-2018, C խումբ
Ֆրանսիա - Պերու՝ 1։0 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 34



