ԱԱ-2018. Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԱ-2018-ի 1/4 եզրափակիչ խաղում Նիժնի Նովգորոդում հանդիպում է Ֆրանսիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ուրուգվային:
Այդքան սպասված դիմակայությունը չարդարացրեց ակնկալիքները. ֆրանսիացիների առավելությունը գերիշխող էր ամբողջ խաղի ընթացքում. Դեշամի թիմը մրցակցին գերազանցում էր տակտիկապես, դաշտի յուրաքանչյուր հատվածում, տեխնիկապես ավելի պատրաստված էր:
Իհարկե, Ուրուգվայի թույլ խաղի վրա մեծ ազդեցություն թողեց Էդինսոն Կավանիի բացակայությունը. առջևի գծում ուրուգվայցիները բացարձակապես անզոր էին, իսկ Լուիս Սուարեսը՝ միայնակ:
Ֆրանսիացիները հաշիվը բացեցին 40-րդ րոպեին՝ աչքի ընկավ «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը:
61-րդ րոպեին աններելի սխալ թույլ տվեց Ուրուգվայի դարպասապահ Մուսլերան, որը Գրիզմանի ոչ այնքան վտանգավոր հարվածից հետո գնդակը բաց թողեց սեփական դարպասը:
Դրանից հետո Ֆրանսիան հանգիստ վերահսկում էր խաղը, ձեռնտու հաշիվը պահպանեց և հաղթելով 2:0 հաշվով, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Բելգիա-Բրազիլիա հանդիպման հաղթողը:
ԱԱ-2018, 1/4 եզրափակիչ
Ուրուգվայ-Ֆրանսիա՝ 0:2
Վարան, 40, Գրիզման, 61



