ԱԱ-2018. Շվեդիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչ խաղում Շվեդիայի հավաքականը Սանկտ-Պետերբուրգում 1:0 հաշվով հաղթեց Շվեյցարիայի հավաքականին:
Միակ գոլը 66-րդ րոպեին խփեց Էմիլ Ֆորսբերգը:
Ուշագրավ է, որ շվեդները 1994 թվականից ի վեր աշխարհի առաջնություններում նման հաջողության չէր հասել: Էլ ավելի հետաքրքիր է, որ Շվեդիան նման արդյունքներ սկսեց ցույց տալ, երբ թիմի կազմում իր կարիերան ավարտեց վերջին 15 տարվա նրա անվիճելի առաջատարը՝ Զլաթան Իբրահիմովիչը:
Նշենք, որ քառորդ եզրափակիչում շվեդների մրցակիցը կլինի Անգլիա-Կոլումբիա զույգի հաղթողը:
[b]ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ
[/b]
Շվեդիա-Շվեյցարիա՝ 2:0
Ֆորսբերգ, 66