211652_close_icon
views-count6887 դիտում article-date 04:27 08-07-2016

Եվրո-2016. Ֆրանսիան ծնկի բերեց Գերմանիային և դուրս եկավ եզրափակիչ. տեսանյութ

Եվրո-2016-ի կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց աշխարհի չեմպիոն Գերմանիային և դուրս եկավ եզրափակիչ: Իր բովանդակությամբ և սյուժեով սա լավագույն հանդիպումներից մեկն էր մրցաշարում: Գերմանիայի հավաքականը 1-ին խաղակեսում տարածքային և խաղային մեծ առավելություն ուներ, ստեղծեց մի շարք գոլային պահեր, սակայն ամեն ինչ ջուրն ընկավ խաղակեսի վերջին րոպեին, երբ Շվայնշտայգերը ձեռքով խաղաց և մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված: Այն դիպուկ իրացրեց ֆրանսիացիների հարձակվող Անտուան Գրիզմանը: 2-րդ խաղակեսում Գերմանիայի հավաքականի խաղը խամրեց: Թերևս, Գրիզմանի գոլը ինչ որ տեղ հուսահատեցրեց գերմանացիներին և ընդհակառակը, վստահություն ներշնչեց ֆրանսիացիներին, որոնք արդեն լիովին վերահսկում էին խաղը, սուր հակագրոհներ ձեռնարկում, որոնցից մեկն էլ 72-րդ րոպեին ավարտվեց գոլով. նորից աչքի ընկավ Գրիզմանը: Սա վերջինիս 6-րդ գոլն էր մրցաշարում և նա դարձավ լավագույն ռմբարկու: Ամենայն հավանականությամբ, Գրիզմանը կճանաչվի նաև մրցաշարի լավագույն խաղացող. պարզապես փայլուն մարզավիճակում է գտնվում «Ատլետիկոյի» հարձակվողը: Եվրո-2016, կիսաեզրափակիչ Գերմանիա - Ֆրանսիա՝ 0:2 Անտուան Գրիզման, 45+2 (11մ), 72
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր