34953 դիտում
10:39 20-06-2018
ՀՀԿ-ականների ճնշող մեծամասնությունը որոշել է հանձնվել․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցություն, որպես այդպիսին, գոյություն չունի, և ՀՀԿ-ականները գիտեն դրա մասին: Խմբակցությունը դադարեց գոյություն ունենալուց, երբ հունիսի 7-ին քվեարկության էր դրվելու կառավարության ծրագիրը: ՀՀԿ-ականների ճնշող մեծամասնությունը օբյեկտիվ գնահատելով իրավիճակը՝ արձանագրում է, որ անիմաստ է պայքարի մեջ մտնել հեղափոխական իշխանության հետ և հանրային բացասական վարկանիշի պայմաններում գնալ ընտրությունների:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մեկնարկի մասին հայտարարելուց հետո ՀՀԿ խմբակցությունը և կուսակցությունը կդադարեցնեն իրենց դե ֆակտո գոյությունը, որովհետև կպարզվի, որ ոչ ոք չի ուզում պարտվել, և գիտեն ֆուտբոլի իրական պատկերը:
Իհարկե, ՀՀԿ որոշ նվիրյալներ, ինչպես, օրինակ, Գալուստ Սահակյանը կամ Գագիկ Մինասյանը, կփորձեն պահել գոնե անվանումը: Բայց դա շատ նման կլինի ներկայիս ՀԿԿ-ի գոյությանը, երբ երկրում կոմունիստական անունով կուսակցություն կա, բայց ոչ ոք չի կարող այդ կուսակցության գոյությունը հավաստող ինչ-որ ապացույց ներկայացնել»:
[b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
914 դիտում
10:27 22-02-2014
Հայաստանյան լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը կուսակցական է․ Առավոտ
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2248 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»