866 դիտում
10:27 22-02-2014
Հայաստանյան լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը կուսակցական է․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է․ «Հետևելով հայաստանյան լրատվամիջոցներին՝ դժվար չէ գալ այն եզրակացության, որ դրանց ճնշող մեծամասնությունը կուսակցական է՝ չնայած գրեթե ոչ մեկը դա չի խոստովանում։ Նկատի ունեմ, որ նրանք իրենց առաջ նպատակ չեն դնում ներկայացնել կյանքը իր ողջ բազմազանության մեջ, այլ միայն՝ կուսակցական գծին համապատասխան, սևացնել կամ սպիտակեցնել երևույթները և մարդկանց այնպես, ինչպես ձեռնտու է իրենց խմբի շահերին։
Ըստ այդմ, Հայաստանում կա՜մ բացարձակապես դրական իրադարձություններ են կատարվում, կա՜մ ընդհանրապես ոչ մի լավ բան տեղի չի ունենում, իսկ այն, ինչ ներկայացվում է որպես դրական, սուտ է և կեղծիք։
Օրինակ՝ հայկական պլանշետները կամ «Երևան մոլը»։ Մյուս կողմից՝ նրանք, ովքեր ներկայացնում են կյանքի միայն վարդագույն տեսարանները, չեն ցանկանում նկատել, որ, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետի որդին (կամ գուցե անձամբ մարզպետը) մարդ է սպանել, իսկ դատախազությունը նրանց «պլստացրել է»։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
34905 դիտում
10:39 20-06-2018
ՀՀԿ-ականների ճնշող մեծամասնությունը որոշել է հանձնվել․ «Ժամանակ»
Այս բաժնից
916 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
943 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի