68102 դիտում
10:53 20-03-2017
Լարված իրավիճակ Կոտայքի մարզում. չարենցավանցի վարորդների ճնշող մեծամասնությունը պնդում է, որ նախկին ԱԺ պատգամավորին պատկանող տեղի ԱԳԼՃԿ-ում իրենց խաբում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 19-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Նախ` քաղաքի կենտրոնում, ինչպես իրենք՝ չարենցավանցիներն են նշում, «Կինոյի» մոտ հավաքված մոտ 35 մեքենաների վարորդները իրենց դժգոհությունն արտահայտեցին ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Թովմասյանին պատկանող գազալցակայանից:
Մասնավորաբար, նրանք ասում էին, որ չնայած 1 մետր խորանարդ գազի համար սահմանված է 165 դրամ, որն ամենացածրերից է հանրապետությունում, թեյավճար չկա, սակայն իրենց վրա մի քանի անգամ շատ են հաշվում գինը, իսկ գազի ծավալը լինոմ է նորմայից մի քանի անգամ նվազ:
Այնուհետև վարորդները գնացին գազալցակայան, որպեսզի հանդիպեն տնօրինության հետ: Այդ պահին Ռ. Սահակյանը հեռացավ գազալցակայանից, իսկ վարորդները պնդեցին, որ մինչև չհանդիպեն վերջինիս հետ և հարցը լուծում չստանա, այդտեղից չեն հեռանա:
Վարորդների ինքնաբուխ ակցիային միջամտեց ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Սամվել Տոնոյանը, ով ոստիկանական ուժեր կանչեց և պահանջեց, որ վարորդներից յուրաքանչյուրը իր մեքենայով հեռանա այդտեղից կամ ներկայանա ոստիկանություն և գրավոր դիմում ներկայացնի:
Որոշ ժամանակ հետո վարորդների մի մասը հեռացավ, իսկ մյուսները Ս. Տոնոյանի հետ գնացին ոստիկանության Չարենցավանի բաժնի մոտ, որտեղ վերջապես հանդիպեին Ռ. Սահակյանի հետ: Հարցուպատասխանի ընթացքում վարորդները պնդեցին, որ գազալցակայանում իրենց խաբում են, իսկ Ռ. Սահակյանը՝ եթե չեն ուզում, թող այլ տեղ լիցքավորեն: Վարորդների և նախկին պատգամավորի զրույցը այդպես էլ արդյունք չտվեց, նրանք ընդհանուր հայտարարի չեկան:
Վերջում վարորդները խնդրեցին համապատասխան պատկան մարմինների միջամտութունը՝ իրենց առաջ քաշած խնդրին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
866 դիտում
10:27 22-02-2014
Հայաստանյան լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը կուսակցական է․ Առավոտ