ԱԱ-2018. Ռուսաստանը շարունակում է հաղթարշավը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում տանտերերը՝ Ռուսաստանի հավաքականը, Սանկտ-Պետերբուրգում 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարան Եգիպտոսի հավաքականի:
Ձանձրալի առաջին խաղակեսից անմիջապես հետո սկսվեցին հիմնական իրադարձությունները:
47-րդ րոպեին Ահմեթ Ֆաթհին ինքնագոլով բացեց խաղի հաշիվը: 59-րդ րոպեին Չերիշեւը եզրափակեց գեղեցիկ կոմբինացիան: 62-րդ րոպեին Ձյուբան անհատական գործողությունների շնորհիվ հաշիվը դարձրեց 3:0:
Եվ միայն 73-րդ րոպեին Եգիպտոսը 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որը իրացրեց նրա առաջատարը՝ Մոհամեդ Սալահը: Սալահից ակնկալիքները շատ էին, սակայն երեւում էր, որ վնասվածքից հետո նա անհրաժեշտ ֆունկցիոնալ եւ ֆիզիկական պատրաստվածության դեռ չի հասել:
Այս հաղթանակից հետո Ռուսաստանի հավաքականը գործնականում ապահովեց իր տեղը փլեյ-օֆում: 2 խաղ, 2 հաղթանակ, 6 միավոր՝ գնդակների 8-1 տպավորիչ հարաբերակցությամբ: Բավական անսպասելի էր Ռուսաստանի հավաքականի նման արդյունքը:
Այս խմբի մյուս խաղում հունիսի 20-ին կհանդիպեն Ուրուգվայը և Սաուդյան Արաբիան:
ԱԱ-2018, A խումբ
Ռուսաստան - Եգիպտոս՝ 3։1
Ահմեդ Ֆաթհի, 47 (ինքնագոլ), Դենիս Չերիշև, 59, Արտյոմ Ձյուբա, 62 - Մոհամեդ Սալահ, 73 (11մ)



