«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է իր հաղթարշավը. տեսանյութ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պրեմիեր լիգայում իր 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: 15-րդ տուրում Լուի վան Գալի սաները արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեցին մրցաշարային աղյուսակում հարևանությամբ գտնվող «Սաութհեմփթոն»-ին: Խաղի հերոս դարձավ Ռոբին վան Պերսին, ով իր հաշվին դուբլ գրանցեց:
Այդ հաղթանակը մանկունիանցիներին թույլ տվեց մրցաշարային աղյուսակում շրջանցել «Սաութհեմփթոն»-ին, «Վեստ Հեմ»-ին և ամրապնդվել երրորդ հորիզոնականում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 15 խաղից հետո իր ակտիվում 28 միավոր ունի և առաջատար «Չելսի»-ին զիջում է 8 միավորով:
[b]«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝1:2[/b]
Գոլեր՝ Պելլե 31՛ - վան Պերսի 12՛, 71՛