Պրեմիեր լիգա. «Չելսի»-ին շարունակում է իր հաղթարշավը. տեսանյութ
Լոնդոնի «Չելսի»-ին Պրեմիեր լիգայում իր երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Ժոզե Մոուրինյոյի սաները «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեցին «Վեսթ Հեմ»-ի դարպասը: Հաղթողների կազմում գոլերի հեղինակներ դարձան Ջոն Թերին և Դիեգո Կոստան:
18 խաղից հետո «Չելսի»-ն 45 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթի»-ին, որն իր ակտիվում ունի 39 միավոր, 18-րդ տուրի իր հանդիպումը կանցկացնի «Վեսթ Բրոմվիչ»-ի հետ:
[b]«Չելսի» - «Վեսթ Հեմ»՝2:0[/b]
Գոլեր՝ Թիերի 31՛, Կոստա 62՛