Լա Լիգա. «Բարսելոնա»-ն շարունակում է իր հաղթարշավը. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 5-րդ տուրոմ «Բարսելոնա»-ն Վալենսիայում հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Լևանտե»-ի դարպասը:
Առաջին խաղակեսից հետո հյուրերը հաշվի մեջ առջևում էին երկու գոլի տարբերությամբ: 41-րդ րոպեին մրցավարը կաննոների խախտման համար կարմիր քարտ ցույց տվեց տանտերերի պաշտպան Լուկաս Վինտրային, ինչպես նաև պատժեց 11 մետրանոց հարվածով, որը չկարողացավ դիպուկ իրանցել Լիոնել Մեսսին:
Երկրորդ խաղակեսում «Բարսելոնա»-ն մեծացրեց իր առավելությունը և խաղի հաշիվը էլ ավելի խոշոր դարձրեց:
4 տուրից հետո «Բարսելոնա»-ն 12 միավոր է վաստակել և միանձնյա գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը: Հատկանշական է, որ 4 խաղում կատալոնյան ակումբը մրցակիցների դարպասը 11 գոլ է խփել, իսկ սեփականը դարպասը անառիկ է պահել:
«Լևանտե» - «Բարսելոնա»`0:5
Գոլեր`Նեյմար 34’, Ռակիտիչ 44’, Ռամիրես 57’, Ռոդրիգես 64’, Մեսսի 77’