211652_close_icon

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի կոչն Էջմիածնի քաղաքապետին և քաղաքի բնակիչներին

views-count43807 դիտում article-date 23:33 16-06-2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի կոչով դիմել է Էջմիածնի քաղաքապետին և քաղաքի բնակիչներին: «Էջմիածնի քաղաքապետ հարգելի Կարեն Գրիգորյան և սիրելի բնակիչներ, Որպես Արմավիրի մարզպետ և ձեզ հարազատ ընդունող մարդ` իմ կոչն ու հորդորն է բոլորիդ՝ իրականացվող հանրահավաքների ընթացքում ցուցաբերել փոխադարձ հանդուրժողականություն և զսպվածություն, բաց չթողնել ընդհանուր սեղանի շուրջ նստելու, բարձրաձայնված խնդիրները քաղաքակիրթ ձևով քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորությունը։ Հարգելիներս, այնուամենայնիվ, բոլորիդ խնդրում եմ պահպանել հավաքների խաղաղ բնույթը, չոտնահարել միմյանց իրավունքները և կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված հավաքի մասնակցի պարտականությունները: Միևնույն ժամանակ առաջարկում եմ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և խաղաղ ցույցի երեք հիմնական կազմակերպիչներին վաղը 12:00-ին Արմավիրի մարզպետարանում հանդիպում ունենալ ինձ հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիները։ Լիահույս եմ, որ ականջալուր կլինեք իմ կոչին և կդրսևորեք Էջմիածնի հպարտ և արժանապատիվ քաղաքացուն բնորոշ վարքագիծ: Ամենայն բարիք բոլորիդ: Հարգանքով` ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյան»

Նմանատիպ նյութեր