211652_close_icon
views-count8476 դիտում article-date 13:44 08-06-2018

Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ

Կառավարության այսօրվա նիստում մարզպետների ազատման և նոր նշանակումների վերաբերյալ որոշումներ ընդունվեցին. Աշոտ Ղահրամանյանն ազատվեց Արմավիրի մարզպետի պաշտոնից, Վահե Հակոբյանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ՝ Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, իսկ Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ: Չզեկուցվող հարցերից մեկի համաձայն՝ Աշոտ Մարտիրոսյանը նշանակվեց միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ: Կառավարության որոշումներով՝ Մարտին Սարգսյանն ազատվեց Հայաստանի Հանրապետությանն կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից, Նարեկ Սարգսյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր