Հայաստանից Ռուսաստան կենդանիների արտահանման սահմանափակում չկա. ՍԱՊԾ
Այսօր ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունն (Ռոսսելխոզնադզոր) իր պաշտոնական կայքում տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ հունիսի 14-ից սահմանել Է Հայաստանից կենդանիների (թռչունների, սողունների, երկկենցաղների եւ հիդրոբիոնտների (ջրակենցաղների) բոլոր տեսակների) ներկրման ժամանակավոր սահմանափակումներ՝ առանձնապես վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելու նպատակով:
Սակայն մեկ ժամ անց այդ տեղեկատվությունը փոխարինվել է այլ հայտարարությամբ, ըստ որի՝ նախորդ հաղորդագրությունում եղել են անճշտություններ: Մասնավորապես՝ հստակեցվել է, որ «արգելքը վերաբերում է միայն պրիմատներին (կապիկներին) և նախորդ հաղորդագրությունը պետք է համարել անվավեր»:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կենդանիների արտահանման որևէ սահմանափակում չկա (բացառությամբ կապիկների): http://www.fsvps.ru/fsvps/news/26963.html
[b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]