211652_close_icon
views-count3458 դիտում article-date 18:12 11-06-2018

«Բավարիայի» նախագահ. Մոռացեք, թե բաց կթողնենք Լևանդովսկիին

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հերքել է այն տեղեկությունները, որ ակումբը իր հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին պատրաստ է վաճառել 200 մլն եվրոյով: «Դա նոնսենս է: Մոռացեք, Ռոբերտը չի վաճառվի և հաջորդ մրցաշրջանն էլ մեր մոտ կխաղա: Այդ մասին բազմիցս է ասվել», ասել է Հյոնեսը: Ավելի վաղ ֆուտբոլիստի նոր գործակալ Պինի Զահավին հայտարարել էր, թե Լևանդովսկին ցանկանում է փոխել ակումբը: 29-ամյա լեհը առաջարկներ ունի «Մանչեսթեր Սիթիից», «Չելսիից» և ՊՍԺ-ից: Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ գործում է մինչև 2021 թվականը:

Նմանատիպ նյութեր