«Բայերի» նախկին մարզիչ Լևանդովսկիին սեփական տանը մահացած են հայտնաբերել
Մահացել է գերմանացի մարզիչ Սաշա Լևանդովսկին: Բոխումի ոստիկանությունում հաստատել են, որ 44-ամյա մասնագետը սեփական տանը մահացած է հայտնաբերվել չորեքշաբթի օրը: Մահվան պատճառն ու այլ մանրամասներ հետաքննության շահերից ելնելով առայժմ չեն հաղորդվում:
Լևանդովսկին Լևերկուզենի «Բայերը» գլխավորեց 2012/13 և 2013/14 մրցաշրջաններում, նախ` Սամի Հյույուպայի հետ միասին, ապա միանձնյա դարձավ գլխավոր մարզիչ:
Նախորդ տարի Լևանդովսկին գլխավորեց 2-րդ բունդեսլիգայի «Ունիոն Բեռլին» ակումբը, որտեղից հեռացավ այս տարվա մարտին: