211652_close_icon
views-count28334 դիտում article-date 20:17 20-05-2017

Օբամեյանգը ֆանտաստիկ կերպով շրջանցեց Լևանդովսկիին և դարձավ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի առաջնության 34-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ֆանտաստիկ խաղում 4:3 հաշվով հաղթեց «Վերդերին»: Դորտմունդցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Այդպիսով, 27-ամյա ֆուտբոլիստը առաջին անգամ դարձավ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու՝ շրջանցելով լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, որը զուգահեռ խաղում այդպես էլ չկարողացավ գրավել «Ֆրայբուրգի» դարպասը (4:1): Օբամեյանգի հաշվին 31 գոլ է՝ 32 խաղում: Լևանդովսկին 32 խաղում 30 գոլ է խփել: Նշենք, որ «Բորուսիայի» կազմում միայն Լոտար Էմերիխն է 51 տարի առաջ 31 գոլ խփել մեկ մրցաշրջանի ընթացքում: Այսպիսով, Չեմպիոնների լիգայում կխաղան «Բավարիան», «Բորուսիան», «Լեյպցիգը» և «Հոֆենհայմը»: Բունդեսլիգային հրաժեշտ կտան «Դարմշտադտը», «Ինգոլշտատդը», իսկ «Վոլֆսբուրգը՝ անհավանական կերպով պարտվելով «Համբուրգին»՝ 1:2, անցումային հանդիպումներ կանցկացնի 2-րդ բունդեսլիգայում երրորդ տեղ գրաված թիմի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր