211652_close_icon
views-count2414 դիտում article-date 16:32 14-01-2016

Վատցկե. Մեզ հաջողվեց Գյոտցեին ու Լևանդովսկիին փոխարինել Մխիթարյանով և Օբամեյանգով

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն նշել է, որ «Բավարիա» տեղափոխված թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի ու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի կորուստը «Բորուսիայի» համար շատ ցավոտ չդարձավ: «Մենք հաճույքով կերկարաձգեինք պայմանագրերը այնպիսի խաղացողների հետ, ինչպիսիք են Գյունդողանը, Հումելսը, Մխիթարյանը, Շմելցերը ու Բենդերը` շատ լավ հասկանալով, որ միշտ թարմ արյուն է անհրաժեշտ: Չեմ տեսնում ոչ մի խաղացող, որի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորություն չունենայինք: Իսկ եթե ինչ որ մեկը մեզ լքի, ապա մենք պետք է նրան փոխարինող գտնենք: Ինչպես դա եղավ Լևանդովսկիի ու Գյոտցեի դեպքում, որոնց մենք կարողացանք փոխարինել Մխիթարյանով ու Օբամեյանգով», ասել է Վատցկեն:

Նմանատիպ նյութեր