Երեխաների պաշտպանության օրը տոն դարձավ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկակամ թատրոնում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ը տոն դարձավ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկակամ թատրոնում, ինչպես նաև թատերական հրապարակում:
Աբելյանցիներն ավանդույթ են դարձրել այս տոնի նշումը. մանկական խինդ ու ծիծաղի, զվարթ ու բարի մթնոլորտում երեխաները շփվեցին հեքիաթների տարբեր հերոսների հետ, մասնակցեցին կավճանկարչության, երգի ու ասմունքի մրցույթներին, ստացան բազում մրցանակներ:
Հեքիաթների հերոսները երեխաներին հյուրասիրեցին պաղպաղակ, իսկ վերջում մանուկները դիտեցին «Մոխրոտը» ներկայացումը: