Պրեմիերա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդիսատեսի դատին հանձնեց բազմաթիվ ժամանակակից ներկայացումների և ֆիլմերի հեղինակ Ռեյ Կունի«ՓԱԽԻՐ ԿՆՈՋԻՑԴ»պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը։
Վեց տարի ընդմիջումից հետո վանաձորցիները նորից առիթ ունեցան դիտելու սիրային խառնաշփոթի մեջ հայտնված հերոսներին։Ներկայացման ռեժիսորը Սարգիս Մանուկյանն է։ Սյուժետային գիծը ծավալվում է ստի վրա, երկամուսնությունը գլխավոր հերոսի համար դառնում է մղձավանջ։Ստի կծիկը ավելի է խճճվում,երբ նույն ամուսնու երկու կանայք հանդիպում են դեմ դիմաց։Հերոսին մնում է միայն հորինել հերթական սուտը։
Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի սիրված դերասաններ`ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը, Արթուր Պապիկյանը,Արման Սաքանյանը, Հակոբ Դեմիրճյանը, Ալլա Դարբինյանը և Արմինե Վերմիշյանը։Պարային տեսարաններում ներգրավված են երիտասարդ դերասաններ և Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները։ Ներկայացումը ընդունվեց հանդիսատեսի կողմից ջերմ ծափողջյուններով։