211652_close_icon
views-count21332 դիտում article-date 10:49 24-12-2017

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում իր ծննդյան 30-ամյակը նշեց «Տաթև» պարային ակումբը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ ` դեկտեմբերի 23-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տոնական տրամադրություն էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իր ծննդյան 30-ամյակն էր նշում Վանաձորում հայտնի և սիրված «Տաթև» պարային ակումբը՝ գեղարվեստական ղեկավար Ֆլորա Ասոյան, պարուսույց Տաթև Գալստյան: «Տաթև» պարային ակումբը հիմնադրվել է 1993 թվականին և մինչ օրս պարային ակումբի սաները հանդիսանում են բազմաթիվ հանրապետական, միջազգային մրցույթների և փառատոնների դափնեկիր: Հիմնադրման պահից «Տաթև» պարային ակումբի սաները շրջագայել են Թուրքիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Վրաստանում և այլ երկրներում, որտեղ պատվով են ներկայացրել հայրենի մշակույթը: Լեփ-լեցուն դահլիճում տիրում էր բարձր տրամադրություն: Հանդիսատեսը վայելեց տաթևցիների հրաշալի կատարումները: Բազմաթիվ ականավոր հյուրեր շնորհավորեցին իրենց բարեկամ պարային ակումբին: Պարային համարները փայլում էին իրենց պրոֆեսիոնալիզմով և յուրահատուկ ու նրբաճաշակ բեմադրությամբ: Ներկայացնելով պարային խմբի անդամներից ոմանց կենսագրությունը, հանգեցինք այն եզրակացության, որ նրանք կարող են հաջողության հասնել նաև ցանկացած բնագավառում: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր