34881 դիտում
15:35 31-05-2018
Զինեդին Զիդան. Սա անսպասելի պահ է, ես որոշեցի չշարունակել աշխատանքը «Ռեալում»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարեց պաշտոնը թողնելու մասին:
«Ես որոշում կայացրեցի չշարունակել աշխատանքը «Ռեալի» հետ: Սա անսպասելի պահ է, բայց որպեսզի թիմը շարունակի հաղթել, անհրաժեշտ են փոփոխություններ, նոր մոտեցումներ և աշխատանքային մեթոդներ: Այդ իսկ պատճառով ես նման որոշում կայացրեցի:
Ես մեծ սիրով ու հարգանքով եմ վերաբերվում այս ակումբին և նրա նախագահին», հայտարարել է Զիդանը:
Ֆրանսիացի մասնագետը մադրիդյան թիմը գլխավորեց 2015/2016 մրցաշրջանի ընթացքում և «Ռեալի» հետ երեք անգամ անընդմեջ նվաճեց Չեմպիոններ լիգան, ինչը մրցաշարի պատմության մեջ ոչ մի ակումբի չէր հաջողվել:
Բացի այդ, արքայական ակումբը 2016/17 մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոն դարձավ: Թիմը նաև նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը, ՈւԵՖԱ-ի 2 Սուպերգավաթ, երկու անգամ հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում:
Ընդհանուր առմամբ, Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» 9 տիտղոս է նվաճել, այնքան՝ որքան «Ռեալի» նախորդ 6 մարզիչները 8 տարվա ընթացքում:
Նմանատիպ նյութեր
3478 դիտում
16:06 11-04-2016
Զինեդին Զիդան. «Ռեալում» բոլորն են հասկանում, թե ինչ է սպասվում երեքշաբթի օրը
2785 դիտում
15:04 31-07-2016
Զինեդին Զիդան. Մորատան կմնա «Ռեալում», Խեսեն կարող է հեռանալ
3171 դիտում
16:37 02-04-2019
Զինեդին Զիդան. Երաշխավորում եմ, որ հաջորդ մրցաշրջանում «Ռեալում» դարպասապահի հարց չի լինի
Այս բաժնից
2758 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3292 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3091 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»