Զինեդին Զիդան. Մորատան կմնա «Ռեալում», Խեսեն կարող է հեռանալ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է թիմի հարձակվողներ Ալվարո Մորատայի և Խեսե Ռոդրիգեսի շուրջ իրավիճակի մասին:
«Մորատան «Ռեալի» խաղացող է: Ուրախ ենք, որ նա տուն վերադարձավ: Նա կմնա մեր մոտ:
Խեսեի ապագան մենք քննարկել ենք, այդ իսկ պատճառով նա չի մասնակցել «Չելսիի» հետ ընկերական խաղին: Նա բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ, թեպետ առայժմ պաշտոնական պայմանավորվածություններ չկան: Ահա այսքանը, որ գիտեմ», ասել է Զիդանը: