Զինեդին Զիդան. «Ռեալում» բոլորն են հասկանում, թե ինչ է սպասվում երեքշաբթի օրը
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Էյբարի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/10/81992/]հաղթանակից[/url] (4:0) հետո անդրադարձել է Չեմպիոնների Լիգայում «Վոլֆսբուրգի» հետ պատասխան հանդիպմանը: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» պարտվել էր 0:2 հաշվով:
«Մենք գիտենք, թե «Ռեալին» երեքշաբթի օրը ինչ է սպասվում և պետք է լավ նախապատրաստվենք: Պատասխան խաղը շատ լարված է լինելու: «Ռեալը» ունակ է «Սանտյագո Բեռնաբեույում» մեծ սխրանքների, երբ իրավիճակը բարդ է լինում:
«Չեմ ցանկանում տաքացնել երկրպագուներին: Մեզանից յուրաանչյուրը հասկանում է, թե երեքշաբթի օրը ինչ խաղ է մեզ սպասվում: Երկրպագուները կաջակցեն թիմին», ասել է Զիդանը:
Նշենք, որ հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին: