Պետք է համարենք, որ կոռուպցիան ամենաչար երազում է եղել. Վալերիյ Օսիպյան. hayeli.am
«Ոստիկանություն-հասարակություն հարաբերություններում կար որոշակի հեռավորություն, անդունդ: Մենք կփորձենք այդ անդունդը լցնել: Ամեն ինչ անելու ենք, որ հասարակությունը դժգոհ չլինի ոստիկանությունից: Բարեփոխումներ միշտ էլ եղել են, երեկ, այսօր և վաղն էլ կլինեն: Զգալի աշխատանք ունենք արած, բայց դա դեռ թերի է, պետք է զարգացնենք»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանը, փոխանցում է [url=http://hayeli.am/article/1090993]hayeli.am-[/url]ը։
«Շարունակում ենք հայտնաբերել բարքերը, այն երևույթները, որոնք ստվերում են հասարակություն-ոստիկանություն կապը:
Կոռուպցիան պետք է տեղ չունենա ամբողջ Հայաստանում: Կոռուպցիայի մասով մենք որդեգրել ենք իսպառ վերացնել այն: Կոռուպցիան պետք է տեղ չունենա որևէ ոլորտում, համարենք, որ այն ամենաչար երազում է եղել»,- նշեց Վ. Օսիպյանը: