Հրվ. Կորեայի նախագահը կարող է միանալ Դոնալդ Թրամփին ու Կիմ Չեն Ընին. ԶԼՄ-ներ
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կարող է ներկա գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյս. Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի երկկողմ հանդիպմանը, եթե Վաշինգտոնը և Փհենյանը պայմանավորվածություն ձեռք բերեն։
Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրի։
Այդուհանդերձ, հանդիպումը, որը նախատեսված է հունիսի 12-ին, դեռևս հարցականի տակ է։
Ավելի վաղ հայտնի է դարձել այն մասին, որ Հյս. Կորեա ժամանած ամերիկյան պատվիրակությունը սկսել է բանակցություները հյուսիսկորեական իշխանությունների հետ։