Կիմ Չեն Ընին տեղափոխող Air China-ի օդանավը թռիչքի ընթացքում փոխել է ուղղությունը. ԶԼՄ-ներ
Չինական Air China ավիաընկերության օդանավը, որում, ամենայն հավանականությամբ, գտնվել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը, փոխել է ուղղությունը և չվերթի համարը Սինգապուր թռչելու ճանապարհին։
Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը։
Boeing-747-ը օդ է բարձրացել «CA122» համարով դեպի Պեկին, սակայն այնտեղ հասնելուց քիչ առաջ փոխել է ուղղությունը և համարը «CA61»-ով մինչև Սինգապուր։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին նախատեսված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը։