6198 դիտում
23:04 17-09-2017
Թրամփը Կիմ Չեն Ընին «հրթիռային մարդ» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ընին «հրթիռային մարդ» է անվանել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Թրամփն այս բառակապակցությաունն օգտագործել է իր Twitter-ում:
«Նախօրեին զրուցել եմ Հարավային Կորեայի նախագահի հետ: Հարցրել եմ նրան, թե ինչպես է «հրթիռային մարդը» (ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը): ԿԺԴՀ-ում երկար հերթեր են գոյանում բենզինի համար: Շատ վատ է», - Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:
Սպիտակ տունը տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ընթացքում ամերիկացի և հարավկորեացի առաջնորդները քննարկել են Հյուսիսային Կորեայի հրթիռի արձակումը, որն անցել է Ճապոնիայի տարածքի վրայով:
Երկու առաջնորդն էլ ընդգծել են, որ ԿԺԴՀ-ն շարունակում է մարտահրավեր նետել միջազգային հանրությանը նույնիսկ այն ժամանակ, երբ ՄԱԿ-ը լրջագույն կերպով դատապարտել է Փհենյանի կողից շարունակվող սադրանքները:
Իսկ ԿԺԴՀ-ում բենզինի հերթեր սկսել են գոյանալ ՄԱԿ-ի նոր պատժամիջոցների հայտարարությունից հետո :
Նմանատիպ նյութեր
3414 դիտում
15:59 23-05-2018
Մի՛ խաղացեք Թրամփի հետ. ԱՄՆ փոխնախագահը՝ Կիմ Չեն Ընին
6813 դիտում
09:20 28-05-2018
Հրվ. Կորեայի նախագահը կարող է միանալ Դոնալդ Թրամփին ու Կիմ Չեն Ընին. ԶԼՄ-ներ
27247 դիտում
12:20 10-06-2018
Կիմ Չեն Ընին տեղափոխող Air China-ի օդանավը թռիչքի ընթացքում փոխել է ուղղությունը. ԶԼՄ-ներ
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
487 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1096 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN