Սալահը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող
«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի լավագույն խաղացող:
Անգլիական ակումբը արտագնա խաղում 7:0 հաշվով ջախջախել էր «Մարիբորին», իսկ եգիպտացին դարձել էր 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում 25-ամյա կիսապաշտպանը ստացել էր ձայների 51%-ը՝ գերազանցելով Ջենկ Տոսունին («Բեշիքթաշ», 33%) և Կուինսի Պրոմեսին («Սպարտակ», 7%):