156192 դիտում
19:46 20-05-2018
Լարված իրավիճակ Դավիթաշենի կարմջի վրա. երիտասարդ աղջիկը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել. ժամանել է ԱԻՆ նախարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի Դավիթաշենի կամրջի մոտ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երիտասարդ աղջիկը անցել է կամրջի տակ հետիոտնի համար նախատեսված վայրի վտանգավոր եզրագիծը, և սպառնում է, որ ինքնասպան է լինելու:
Նրա հետ այս պահին բանակցում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողներն ու Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը:
Թե ինչու է աղջիկը փորձում դիմել նման ծայրահեղ քայլի, այս պահին իրավապահերին այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ նրանց թիվ մեկ խնդիրն է համոզել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ միջոցին:
20.00
[color=#EF2929]
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ԱԻՆ ՓԾ հոգեբան Տիգրան Սարգսյանին հաջողվեց զրույցի ընթացքում բռնել աղջկան, ում էլ տեղափոխեցին անվտանգ վայր:[/color]
Երբ փրկարարները՝ Ա. Ճաղարյանի և ՓԾ հոգեբան Տ. Սարգսյանի գլխավորությամբ աղջկան արդեն տեղափոխել էին ավտանգ վայր, դեպքի վայր ժամանեց ԱԻՆ նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
47926 դիտում
09:22 20-10-2015
Արտակարգ իրավիճակ Կիևյան կամրջի վրա. երիտասարդ աղջիկը, անցնելով կամրջի վտանգավոր եզրագիծը, սպառնում է ինքնասպան լինել
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)