211652_close_icon
views-count143729 դիտում article-date 09:10 16-03-2018

Լարված իրավիճակ Երևանում. երիտասարդն անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել. նա պահանջում է Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին և Տարոն Մարգարյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Հաղթանակ կամրջի վրա։ Մի երիտասարդ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել և սպառնում է ինքնասպան լինել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա պահանջում է, որպեսզի իրեն այցելեն Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը, Մալաթիա Սեբաստիայից ընտրված իրենց պատգամավորը ով, ըստ տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանն է, կամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ոստիկանները 1 ժամից ավելի է, փորձում են նրան համոզել, որպեսզի վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր, սակայն նա այս պահին իրենն է պնդում։ Մինչ ոստիկանների ժամանումը, այդ քաղաքացու հետ բանակցություններ էին վարում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Երևանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արտյոմ Ավագյանի գլխավորությամբ։ Այս պահին նրա հետ բանակցում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբան Տիգրան Սարգսյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ քաղաքացու անունը Հրաչ է, ով նախկինում նույնպես մեկ անգամ նույն եղանակով փորձել է նույն քայլին դիմել, սակայն այն ժամանակ ոստիկաններն ու քննիչները կարողացել էին նրան համոզել՝ չդիմել այդ քայլին, և պատճառը՝ ինչ-որ քրեական գործով նա անցնում է, և դատախազը նրա համար որպես պատիժ պահանջել է 3.5 տարի, ու հիմա նա նորից դիմել է այդ քայլին։ *** 09։40 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի հետ հեռախոսազրույց ունենալուց հետո քաղաքացին համաձայնվեց, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին և նա, անցնելով անվտանգ վայր, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր