211652_close_icon
views-count3610 դիտում article-date 11:35 20-04-2026

Որպես հանրային և քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը․ Սարիկ Մինասյան

Հայաստանի էլեկտրական ցանցերի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի ընկերներ, նախ շնորհավորում եմ բոլորիս երեկվա աննախադեպ երթի և ստացված համերգի առիթով: 

Որոշ շրջանակներ չկարողանալով զսպել իրենց նախանձն ու անբարո վարքագիծը՝ ֆեյք օգտահաշիվներով գրոհեցին էջս, մեկնաբանություններում անպարկեշտ, վիրավորական գրառումներ անելով, թիրախավորելով ոչ միայն իմ անձը, այլ ընտանիքս, քաղաքական թիմիս։ Հայկական մտածելակերպին տուրք տալով` որպես արժանապատիվ տղամարդ, տրվեցի նպատակաուղղված սադրանքներին և որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային։ 

Որպես հանրային և քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։ 
Նաև շնորհակալ եմ հարյուրավոր նամակների և մեկնաբանությունների համար, որտեղ դուք ձեր անկեղծ աջակցություն եք հայտնել։  

Բոլորիս խնդրում եմ լինել զգոն մեր վարքագծում, ցուցաբերել սառնություն նման սադրանքների դեպքում։ 
Նաև հորդորում եմ` մարդկանց չթիրախավորել և չվիրավորել քաղաքական հայացքների համար։ Աստված բոլորիս օգնական»։

 

Նմանատիպ նյութեր