198854 դիտում
11:53 19-05-2018
Ոստիկանները տաք հետքերով բացահայտեցին Երևանում 20-ամյա երիտասարդի դաժան ու սահմռկեցուցիչ սպանությունը, նրա դին մետաղալարերով կապված ու այրված՝ հայտնաբերվել էր փոսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ մայիսի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի), նույն վարչության քրեական հետախուզության բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի), ոստիկանության Մաշտոցի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանի), ոստիկանության Մալաթիայի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանի) գլխավորությամբ ձեռնարկված հսկայածավալ, բազմակողմանի, ճիշտ, օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում բացահայտվել է մայիսի 17-ին Երևանում տեղի ունեցած 20-ամյա երիտասարդի դաժան ու սահմռկեցուցիչ սպանությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանները հայտնաբերել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 38-ամյա Մհեր Հախնազարյանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զարհուրելի սպանության դրդապատճառը եղել է այն, որ նրա և զոհի միջև հանցագործ աշխարհի վերաբերյալ քննարկում է եղել, ինչն էլ ավարտվել է ստահակի կողմից 20-ամյա տղայի դաժան սպանությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Հախնազարյանը Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռաֆայել Սարգսյանի որոշմամբ ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս պահին քննչական բաժնի պետի տեղակալ Արման Բաղդասարյանի և ավագ քննիչ Ռ. Սարգսյանի գլխավորությամբ կատարվում է քննչական փորձարարություն, որտեղ կասկածյալը քննիչներին է ներկայացնում, թե ինչպես և ինչ պայմաններում է կատարել հանցագործությունը։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/18/1096313/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննչները՝ քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզել էին մայիսի 17-ին Սիլիկյան թաղամասի հին խճուղու գերեզմանների հարևանությամբ՝ փոսի մեջ, հայտնաբերված, առանձնակի դաժանությամբ սպանվածի ինքնությունը։
Պարզվել էր, որ նա Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 20-ամյա Մայիս Վարդանյանն էր։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Opel մակնիշի ավտոմեքենան, որով կասկածյալն իր զոհին տեղափոխել է Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող գերեզմանների մոտ և նետել փոսի մեջ ու դին այրել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ զարհուրելի սպանությունը բացահայտելու համար։
[b]Սպանության կասկածանքով ձերբակալված 38-ամյա Մհեր Հախնազարյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/082564100152671647445384.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 232+
232+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2092 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)